Warning: mysqli_real_connect(): Headers and client library minor version mismatch. Headers:50562 Library:30312 in /home/crmnixru/public_html/bonilat/wp-includes/class-wpdb.php on line 1988
ՆՈՐՈՒՅԹ. կեֆիր 2.5% յուղայնությամբ - bonilat
Title Image

Blog

noruyt_kefir_bonilat

ՆՈՐՈՒՅԹ. կեֆիր 2.5% յուղայնությամբ

«Բոնիլատ» ընկերությունը սպառողին մշտապես ներկայանում է նոր տեսականիով: Մեր նորույթներից մեկը 2.5% յուղայնությամբ կեֆիրն է, որն առողջ սնունդը գնահատողների համար յուրօրինակ ընտրություն է:

Կեֆիրը պատրաստվում է կովի նորմալացված, պաստերացված կաթից և կեֆիրային սնկիկների մերանից:

Քաշը 0,45 լիտր է, պիտանիության ժամկետը՝ 15 օր:

Բացի համեղ լինելուց՝ այն առողջարար և սննդարար է: 100 գրամ կեֆիրը պարունակում է 2,8 գրամ սպիտակուցներ, 2,5 գրամ ճարպեր, 4,1 գրամ ածխաջրեր: Իսկ էներգետիկ արժեքը 32 կկալ է:

kefir_bonilat_330x376

Կեֆիրը նպաստում է աղիների դիսբիոզի (դիսբակտերիոզի) կանխարգելմանը և բուժմանը, բարձրացնում է դիմադրողականությունը, ինչպես նաև կանխում է ստամոքսի բորբոքային հիվանդությունների առաջացումը և թերվիտամինոզը: Կեֆիրն օգնում է նաև կարգավորել խանգարված նյութափոխանակությունը, ամրապնդում է իմունային համակարգը:

Թեև «Բոնիլատի» կեֆիրը նոր է հայտնվել շուկայում, այն արդեն հասցրել է սիրվել սպառողների կողմից: Դրական արձագանքները մեզ պարտավորեցնում են շարունակել աշխատել նոր, բնական և համեղ արտադրատեսակների ստեղծման ուղղությամբ՝ հաճախորդներին մշտապես ներկայանալով հաճելի անակնկալներով: