
«Բաունտի»՝ տան պայմաններում
0 Comments
Պատրաստման եղանակը
Անհրաժեշտ սննդամթերք
- Սերուցք – 200 մլ
- Կոկոսի քերուկ – 200 գրամ
- Կաթնային շոկոլադ – 300 գրամ
- Շաքար – 80 գրամ
- Կարագ – 50 գրամ
Մարմանդ կրակի վրա հալեցնել կարագը, շաքարը, սերուցքը և վերցնել կրակից: Ավելացնել կոկոսի քերուկը և լավ խառնել: Միջուկին ձև տալ, ուղղանկյունաձև կտրատել և 1 ժամ պահել սառցախցիկում:

Ջնարակը պատրաստելու համար գոլորշիով հալեցնել շոկոլադը: Որպեսզի այն շատ թանձր չլինի, մի փոքր բուսական յուղ ավելացնել:
Սառցախցիկից հանել կտրատած միջուկը, ատամի փայտիկով վերցնել յուրաքանչյուր կտորը և թաթախել շոկոլադի մեջ: Դնել ափսեի մեջ և սպասել սառչելուն:
Զարդարելու համար կարելի է օգտագործել հալեցրած սպիտակ շոկոլադ. նախշեր անել և սառը տեղում պահել:
Անուշ լինի))
«Բաունտիին» առանձնահատուկ համ կհաղորդի «Բոնիլատի» շա՜տ համեղ սերուցքը: