Title Image

Blog

kefir_bonilat_post_3

Նորույթ. 0,9 լ շշով կեֆիր

Մեր ընկերությունում վստահ են, որ առողջ սնունդը առողջ լինելու գրավականն է: Եվ «Բոնիլատը» հիմնադրման օրվանից հավատարիմ է այդ սկզբունքին: Դրա վկայությունը առողջարար և բարձրորակ կաթնամթերքի ներկայացումն ու տեսականու շարունակաբար համալրումն է համեղ և բնական արտադրանքով:

0,5% յուղայնությամբ կեֆիրն արդեն վաճառվում է ոչ միայն 0,45 լիտր, այլև 0,9 լիտր տարողությամբ շշերով:

Այս բարձրորակ մթերքի բաղադրության մեջ մտնում են կովի նորմալացված, պաստերացված կաթ և կեֆիրային սնկիկների մերան: Պիտանիության ժամկետը 15 օր է:

kefir_bonilat_post_2

Այս համեղ կաթնամթերքն առանձնանում է առողջարար և սննդարար հատկություններով: 100 գրամ կեֆիրը պարունակում է 2,8 գրամ սպիտակուցներ, 0,5 գրամ ճարպեր, 4,1 գրամ ածխաջրեր: Իսկ էներգետիկ արժեքը 32 կկալ է: Կեֆիրը դիետիկ սննդակարգին հետևողների լավ «բարեկամն» է:

Դրա շնորհիվ կարելի է ազատվել ավելորդ քաշից: Կեֆիրը նաև ամրապնդում է իմունային համակարգը, լավացնում նյութափոխանակությունը: 

Կեֆիրը B խմբի բազմաթիվ վիտամիններ է պարունակում: B12-ն դրական ազդեցություն ունի  արյունատար և նյարդային համակարգերի վրա, իսկ B1-ն օգնում է պայքարել սթրեսի դեմ: 

Իսկ դուք փորձե՞լ եք այս շա՜տ համեղ կեֆիրը: Եթե դեռ ոչ, շտապե՛ք. այն վաճառքի կետերում երկար չի մնում, բավական արագ սպառվում է: