Title Image

Blog

suluguni_xinkali_bonilat

Հետաքրքիր փաստեր պանրի մասին

Այսօր մարդկանցից շատերի սննդակարգում իր տեղն ունի պանիրը: Այսօր մեծ ճանաչում վայելող այդ սննդամթերքը, պարզվում է, բավական հին արմատներ ունի: Թեև անհնար է ասել, թե պանրի առաջին կտորը երբ և որտեղ է պատրաստվել, սակայն, որոշ աղբյուրների համաձայն, հետքերը տանում են դեպի հեռավոր մ. թ. ա. 8-7-րդ հազարամյակներ:

Առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստեր պանրի մասին:

1. Պանրի գույնը կախված է կաթի բաղադրությունից, որն էլ իր հերթին կախված է նրանից, թե ինչով են կովին կերակրում: Որքան շատ է B-կարոտինը, այնքան պանրի գույնն ավելի մուգ է:

2. Այսօր աշխարհում կա ավելի քան 2500 տեսակի պանիր, բայց ամեն շաբաթ նոր տեսակներ են հայտնվում: Շվեյցարիայում, օրինակ, արտադրվում է 2400 տեսակի պանիր:

3. Գիտնականների գնահատմամբ՝ պանրի համաշխարհային արտադրությունը գերազանցում է թեյի, սուրճի, կակաոյի հատիկների և ծխախոտի համատեղ արտադրությանը:

4. Աշխարհում ամենաշատ սպառվող պանիրը Մոցարելլան է: Որոշ մասնագետներ այս բազմազանության ժողովրդականությունը պայմանավորում են նրանով, որ այն հաճախ է օգտագործվում պիցցա պատրաստելիս:

5. Հռոմեական կայսրության ժամանակ պանիր պատրաստելու համար օգտագործում էին առանձին տարածքներ-խոհանոցներ, որոնք կոչվում էին careale:

cheese_bonilat_post_2

6. Պանրի առաջին գործարանը հիմնադրվել է Շվեյցարիայում 1815 թվականին, բայց զանգվածային արտադրությունը սկսվել է ավելի ուշ՝ 1851 թվականին ԱՄՆ-ում:

7. Գրեթե մեկ դար գիտնականները փորձում էին պարզել, թե ինչու են առաջանում պանրի անցքերը: Եվ 1917 թվականին ամերիկացի Ուիլյամ Քլարկը բացահայտեց, որ «աչուկները» կաթի մեջ եղած բակտերիաների կենսագործունեության արդյունք են: Բակտերիաները արձակում են ածխաթթու գազ՝ պանրի մեջ առաջացնելով խոռոչներ:

8. Բոլոր ժամանակներում պանիրը համարվում էր շատ արժեքավոր նվեր: Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան (1819–1901 թթ.) իր հարսանիքի առթիվ նվիր ստացավ Չեդդեր տեսակի պանրի հսկայական գլուխ, որի քաշը գերազանցում էր 1000 ֆունտը (գրեթե կես տոննա):

Մի ուշագրավ փաստ ևս. աշխարհի տարբեր անկյուններում կան պանրի հուշարձաններ:

2011 թ․ «Բոնիլատ» ընկերությունը պանրագործության ոլորտում հանդես եկավ նորամուծությամբ` ներկայացնելով նոր արտադրատեսակ։ «Խուրջի», «խինկալի» կամ «լցոնած» անուններով շուկային հայտնի պանրի տեսակն առաջին անգամ արտադրվել է հենց «Բոնիլատի» կողմից՝ կարճ ժամանակում գրավելով ողջ հայաստանյան շուկան և ոչ միայն։