Title Image

Գործընկերներ

Ագրոհոլդինգ Արմենիա

Մենք արտադրում ենք որակյալ և բացառապես բնական կաթնամթերք: Ուստի համագործակցում ենք միայն այն կազմակերպությունների և անհատ ֆերմերների հետ, որոնք ապահովում են կաթի ամենաբարձր որակը:

«Ագրոհոլդինգ Արմենիա»
«Բոնիլատ» ընկերության գործընկերներից է տոհմային անասնաբուծությամբ զբաղվող «Ագրոհոլդինգ Արմենիան»: Ընկերությունը կիրառում է բացառապես գերժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաներ ու սարքավորումներ:
Տնտեսությունում բուծում են միայն կենդանիների մաքրացեղ տեսակներ, կիրառելով միջազգային փորձը՝ ճիշտ մոտեցում են ցուցաբերում անասունների պահպանման, բազմացման և խնամքի հարցերում: Դրա շնորհիվ ստացվում է էկոլոգիապես մաքուր և օրգանիզմին անհրաժեշտ նյութերով հարուստ անարատ կաթ:
Երկարաժամկետ համագործակցության ընթացքում «Ագրոհոլդինգ Արմենիայի» և «Բոնիլատի» միջև ձևավորվել են կայուն և փոխշահավետ հարաբերություններ:
Մենք կարևորում ենք այս ոլորտում նմանատիպ փորձ ունեցող ընկերությունների հետ համագործակցությունը: Դա կօգնի կաթնամթերքի արտադրության ոլորտում ներդնել նոր մշակույթ՝ ապահովելով արտադրանքի նոր որակ ու չափանիշներ, խթան կլինի նաև արտադրության ընդլայնման համար:

milk_kat_bonilat

«Բոնիլատ». անկրկնելի համի և բարձր որակի համադրություն

Որակյալ և բնական կաթնամթերքի և պանրի արտադրություն

ՖԵրմերներ

Սատարելով գյուղացու կատարած աշխատանքը՝ «Բոնիլատ» ընկերությունը կատարում է բարձր գներով կաթի մթերում գյուղերից՝ պանրի և կաթնամթերքի արտադրության համար:Գյուղացիներից բարձրորակ կաթի ձեռքբերումը նպաստում է Հայաստանի համար կարևորագույն ոլորտներից մեկի՝ գյուղատնտեսության զարգացմանը: