Title Image

Մեր մասին

«Բոնիլատ». երբ ընկերության մասին «պատմում է» որակը…

Առողջ սնունդը՝ առողջ լինելու գրավական…

Այս գիտակցմամբ 2005 թվականին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հիմնադրվեց «Բոնիլատ» ընկերությունը, որը կարճ ժամանակ անց առանձնահատուկ տեղ զբաղեցրեց հայկական շուկայում և դարձավ որակի չափանիշ: 2018 թվականին էլ արտադրանքի նկատմամբ մշտապես աճող պահանջարկի շնորհիվ Երևանում հիմնադրվեց ընկերության երկրորդ արտադրամասը:
«Բոնիլատն» օգտագործում է բացառապես բարձր որակի կաթ հիմնականում Հայաստանի բարձրլեռնային գոտիներից:

bonilat_yerevan_factory

Ներկայացնում ենք թարմ և անարատ արտադրանք՝

Կաթ
Թթվասեր
Կաթնաշոռ
Թան
Կեֆիր
Յոգուրտ

Սերուցք
Մածուն
Քամած մածուն
Մածնաբրդոշ
Կակաո
պանրի տարբեր տեսականի

panir_bonilat_suluguni

Մեր փորձառու մասնագետները մշտապես աշխատում են նոր արտադրատեսակների ստեղծման ուղղությամբ՝ փորձելով բավարարել բարձրորակ կաթնամթերքի նկատմամբ մշտապես աճող պահանջարկը:
«Բոնիլատ» ընկերությունում աշխատում են որակավորված մասնագետներ, ովքեր մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց գործին: Նրանք համոզված են, որ բարձր որակն ու անկրկնելի համը միմյանց չեն հակասում:

«ԲՈՆԻԼԱՏ» ԿԱԹՆԱՄԹԵՐՔ

Անկրկնելի համի և բարձր որակի համադրություն

Ընկերության ողջ ներուժը միտված է համադրելու ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ մշտապես ձգտելով կատարելագործման: Մեր արտադրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, գործարանը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով:
Կազմակերպության կողմից մշակվել, ներդրվել և գործարկվում է որակի հսկողության անհատական համակարգ, իսկ սննդի անվտանգության կառավարման համակարգը համապատասխանեցված է միջազգային ISO 22000 ստանդարտին:

Մեր ընկերության գլխավոր նպատակներն են՝

  • հանրությանը ներկայանալ միայն բարձրորակ արտադրանքով
  • նպաստել աշխատատեղերի ավելացմանը
  • զարգացնել հայրենական արտադրությունը և ճանաչելի դարձնել արտաքին շուկայում
bonilat_factory_green_energy

Ի դեպ, ընկերությունը, կարևորելով էներգախնայողությունը, օգտվում է արևային էներգիայից: Մեր տեղադրած արևային կայանի հզորությունը 99,96 կՎտ է և խնայում է տարեկան շուրջ 56տ CO2:

Երբ խանութում փնտրում են «Բոնիլատի» կաթնամթերքը, հասկանում ենք, որ մեր արտադրանքը սպասված և սիրված է:
Դա մեզ ներշնչում է և բազմապատկում է ընկերության պատասխանատվության չափը մեր հանրության առջև: «Բոնիլատը» շարունակելու է ներկայացնել միայն որակյալ, բնական, համեղ և սննդարար արտադրանք:
Մեր արտադրանքն առևտրի կետերին մատակարարվում է՝ խստորեն պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

supply_service_bonilat

Ձեր խանութում կամ սուպերմարկետում «Բոնիլատի» տեսականին դեռ ներկայացված չէ՞

Կապվե՛ք մեզ հետ, ապահովե՛ք Ձեր հաճախորդներին որակյալ և համեղ կաթնամթերքով և պանրի տեսականիով:

kakao_bonilat_600x600
kefir_bonilat_600x600
qamac_macun_bonilat_600x600
panir_bonilat_600x600