Թթվասերի մասին
Թթվասերը ավանդական սլավոնական կաթնամթերք է և լայնորեն կիրառվում է տարատեսակ ուտեստներ պատրաստելիս: Թթվասերն աշխարհի շատ երկրներում լայն տարածում է գտել հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Ինչո՞ւ օգտագործել թթվասեր, ի՞նչ դրական ազդեցություն ունի այն օրգանիզմի համար:
Թթվասերը բարձր կալորիականությամբ կաթնամթերք է: Այն դրական ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի գործունեության վրա, դյուրամարս է և սննդարար: Դա է պատճառը, որ թթվասերը խորհուրդ է տրվում վատ ախորժակի դեպքում` մարսողության բարելավման համար:
Օրգանիզմի վրա դրական ազդեցություն են ունենում թթվասերում եղած որոշ ճարպեր, հանքային նյութեր, միկրոտարրեր և այլն: Այս համեղ կաթնամթերքը հարուստ է օրգանիզմի նորմալ կենսագործունեությանն անհրաժեշտ տարրերով և վիտամիններով՝ С, РР, Е, А, В12, В2, A, E, B, ֆոսֆորով, երկաթով և այլն: Թթվասերը հարուստ է նաև կալցիումով, ինչն ամրացնում է ոսկրերը, ատամները, եղունգները:
Թթվասերի մեջ եղած միկրոօրգանիզմները բարելավում և կարգավորում են աղեստամոքային տրակտի աշխատանքը: Թթվասերն օրգանիզմը մաքրում է տոքսիններից և այլ վնասակար նյութերից: Դիետիկ սննդակարգին հետևողների համար թթվասերի ևս մեկ կարևոր առավելություն է պրոբիոտիկների առկայությունը: Դրանք բարելավում են մարսողական համակարգի աշխատանքը:
Թթվասերն ամրապնդում է իմունիտետը, բարելավում է մաշկի վիճակը, կայունացնում է հորմոնալ ֆոնը և արյան ճնշումը:
Բացի դրանից՝ այս յուրահատուկ կաթնամթերքը դրական ազդեցություն ունի մարդու հուզական վիճակի վրա. այն հաջողությամբ «պայքարում է» դեպրեսիայի և սթրեսի դեմ:
Եվս մեկ հետաքրքիր փաստ թթվասերի մասին: Պարզվում է, այս կաթնամթերքը պարունակում է երիտասարդության վիտամին` բիոտին: Պատահական չէ, որ շատ կանայք մաշկի խնամքի համար հաճախ նախապատվությունը տալիս են թթվասերից պատրաստված դիմակներին:
«Բոնիլատ» ընկերությունը ներկայացնում է 17% յուղայնությամբ սննդարար և բարձրորակ թթվասեր, որը վաճառվում է չափաբաժնով՝ 90/180/400 գրամ: