Բաղադրատոմս. կաթնաշոռով նրբաբլիթներ
0 Comments
Պատրաստման եղանակը
Հավկիթները շաքարով, աղով և վանիլինով հարել: Ավելացնել կաթնաշոռ և պատառաքաղով լավ տրորել: Այնուհետև կարելի է օգտագործել նաև հարիչ՝ ստանալով միասեռ զանգված:
Անհրաժեշտ սննդամթերք
- Ալյուր – 250 գրամ
- Կաթնաշոռ – 250 գրամ
- Հավկիթ – 3 հատ
- Ձեթ – 5 ճաշի գդալ
- Կաթ – 300 մլ
- Շաքար – 4 ճաշի գդալ
- Վանիլին
- Փխրեցուցիչ – 10 գրամ
- Աղ – 1 պտղունց
Ալյուրը խառնել փխրեցուցչին: Կաթնաշոռա-հավկիթային զանգվածը երկու մասի բաժանել, դրանցից մեկին ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը, պատառաքաղով տրորել (պետք է թանձր զանգված ստացվի):
Խմորին ավելացնել կաթը և կաթնաշոռա-հավկիթային մնացած զանգվածը (կստացվի հեղուկ խմոր): Ավելացնել մի քանի գդալ ձեթ և լավ խառնել:
Մեկ շերեփ խմոր լցնել թավայի մեջ: Եթե պղպջակներ հայտնվեն, ուրեմն խմորը լավ է ստացվել: Այդպես թխել ամբողջը: Քսել կարագ և մատուցել մուրաբայով կամ մեղրով:
Անուշ լինի))
Հ.Գ. Այս յուրահատուկ համով նրբաբլիթները կարող եք պատրաստել «Բոնիլատի» բարձրորակ կաթնաշոռով: