Title Image

Blog

gunavor_panir_suluguni

Պանրի տեսքը ևս կարևոր է. նորույթ՝ «Բոնիլատից»

Պանիրը պետք է ոչ միայն համեղ ու բնական լինի, այլև՝ գեղեցիկ: Այս կարծիքին են «Բոնիլատ» ընկերության փորձառու աշխատակիցները, որոնք ջանք չեն խնայում սպառողին ներկայացնելու բարձրորակ հումքից պատրաստված և յուրօրինակ տեսք ունեցող արտադրանք:

Մեր հերթական նորույթները`

Գունավոր Սուլուգունի Թել և գունավոր Խինկալի

Այս պանիրները կզարդարեն ձեր սեղանները և առաջին իսկ համտեսի դեպքում կսիրվեն:

Գունավոր սուլուգունի թելի 100 գրամ պանիրը պարունակում է 20-ական գրամ սպիտակուցներ և ճարպեր, իսկ էներգետիկ արժեքը 272 կկալ է: Քաշը 150 գրամ է, փաթեթավորված է գազային մոդիֆիկացված միջավայրում: Պիտանիության ժամկետը 40 օր է, փաթեթը բացելուց հետո անհրաժեշտ է այն պահել սառնարանում 48 ժամից ոչ ավելի:

Խինկալի պանրի 100 գրամ պանիրը պարունակում է 22-ական գրամ սպիտակուցներ և ճարպեր: Իսկ էներգետիկ արժեքը 286 կկալ է: Քաշը 320 գրամ է, պիտանիության ժամկետը՝ 10 օր:

Խանութներում և սուպերմարկետներում փնտրե՛ք «Բոնիլատի» արտադրանքը, մենք խոստանում ենք տեսականին շարունակ համալրել նոր, տարբերվող ու շա՜տ համեղ արտադրանքով: