Title Image

Blog

suluguni_panir_new

Սուլուգունի պանրի նոր տեսակներ

«Բոնիլատ» ընկերությունը հերթական նորույթներն է ներկայացնում: Տարբեր առևտրային կետերից այսուհետ կարող եք ձեռք բերել սուլուգունի Որսորդական, Թել և Ձողիկ տեսակի պանիրները: Դրանք, ինչպես միշտ, թարմ են, համեղ և պատրաստված են բացառապես բարձր որակի հումքից:

Սուլուգունի Որսորդական, Ձողիկ և Թել

Այս յուրահատուկ պանիրները պատրաստված են կովի նորմալացված, պաստերացված կաթից, մեզոֆիլ կաթնաթթվային միկրոօրգանիզմների բակտերիալ մակարդից, կաթ մակարդող, մանրէական ծագման ֆերմենտային պրեպարատից և կերակրի աղից:

suluguni_panir_new_blog

100 գրամ պանիրը պարունակում է 20-ական գրամ սպիտակուցներ և ճարպեր, իսկ էներգետիկ արժեքը 272 կկալ է: Քաշը 150 գրամ է, փաթեթավորված է գազային մոդիֆիկացված միջավայրում: Պիտանիության ժամկետը 40 օր է, փաթեթը բացելուց հետո անհրաժեշտ է այն պահել սառնարանում 48 ժամից ոչ ավելի:

Մենք լիահույս ենք, որ այս սուլուգունի պանիրները ևս ձեր սննդակարգում կգտնեն իրենց ուրույն տեղը, դուք էլ կսպասեք մեր համե՜ղ ու յուրօրինակ նոր արտադրատեսակներին:

Խանութներում և սուպերմարկետներում փնտրե՛ք «Բոնիլատի» արտադրանքը, մենք խոստանում ենք տեսականին շարունակ համալրել նոր, տարբերվող ու շա՜տ համեղ արտադրանքով: