Նորույթ

«Բոնիլատ» ընկերությունը հերթական նորույթներն է ներկայացնում: Տարբեր առևտրային կետերից այսուհետ կարող եք ձեռք բերել Ապխտած սուլուգունի Որսորդական և Ձողիկ տեսակի պանիրները: Դրանք, ինչպես միշտ, թարմ են, համեղ և պատրաստված են բացառապես բարձր որակի հումքից:

Պանիրը պետք է ոչ միայն համեղ ու բնական լինի, այլև՝ գեղեցիկ: Այս կարծիքին են «Բոնիլատ» ընկերության փորձառու աշխատակիցները, որոնք ջանք չեն խնայում սպառողին ներկայացնելու բարձրորակ հումքից պատրաստված և յուրօրինակ տեսք ունեցող արտադրանք:

«Բոնիլատ» ընկերությունը հերթական նորույթներն է ներկայացնում: Տարբեր առևտրային կետերից այսուհետ կարող եք ձեռք բերել սուլուգունի Որսորդական, Թել և Ձողիկ տեսակի պանիրները: Դրանք, ինչպես միշտ, թարմ են, համեղ և պատրաստված են բացառապես բարձր որակի հումքից:

Կեֆիրը նպաստում է աղիների դիսբիոզի (դիսբակտերիոզի) կանխարգելմանը և բուժմանը, բարձրացնում է դիմադրողականությունը, ինչպես նաև կանխում է ստամոքսի բորբոքային հիվանդությունների առաջացումը և թերվիտամինոզը: Կեֆիրն օգնում է նաև կարգավորել խանգարված նյութափոխանակությունը, ամրապնդում է իմունային համակարգը:

0,5% յուղայնությամբ կեֆիրն արդեն վաճառվում է ոչ միայն 0,45 լիտր, այլև 0,9 լիտր տարողությամբ շշերով: Այս բարձրորակ մթերքի բաղադրության մեջ մտնում են կովի նորմալացված, պաստերացված կաթ և կեֆիրային սնկիկների մերան: Պիտանիության ժամկետը 15 օր է: