Փաստեր

2011 թ․ «Բոնիլատ» ընկերությունը պանրագործության ոլորտում հանդես եկավ նորամուծությամբ` ներկայացնելով նոր արտադրատեսակ։ «Խուրջի», «խինկալի» կամ «լցոնած» անուններով շուկային հայտնի պանրի տեսակն առաջին անգամ արտադրվել է հենց «Բոնիլատի» կողմից՝ կարճ ժամանակում գրավելով ողջ հայաստանյան շուկան և ոչ միայն։

Կաթի օգտակարությունը հայտնի է դեռևս անհիշելի ժամանակներից: Ավելի քան 10 հազար տարի կաթը ներառված է մարդու սննդակարգում: Եգիպտոսի բժիշկները 3 հազարամյակ առաջ կաթն օգտագործել են սրտի, երիկամների և ստամոքսի հիվանդությունների բուժման նպատակով և տարբեր բնույթի թունավորումների դեպքում: 20-րդ դարի սկզբում