Ապխտած սուլուգունի պանիր
«Բոնիլատ» ընկերությունը հերթական նորույթներն է ներկայացնում: Տարբեր առևտրային կետերից այսուհետ կարող եք ձեռք բերել Ապխտած սուլուգունի Որսորդական և Ձողիկ տեսակի պանիրները: Դրանք, ինչպես միշտ, թարմ են, համեղ և պատրաստված են բացառապես բարձր որակի հումքից:
Ապխտած սուլուգունի Որսորդական և Ձողիկ
Այս յուրահատուկ պանիրները պատրաստված են կովի նորմալացված պաստերացված կաթից, մեզոֆիլ կաթնաթթվային միկրոօրգանիզմների բակտերիալ մակարդից, կաթ մակարդող ֆերմենտային պրեպարատից մանրէական ծագման, պնդեցնող՝ կալցիումի քլորիդից, կերակրի աղից:
100 գրամ պանիրը պարունակում է 21 գրամ սպիտակուցներ և 25 գրամ ճարպեր, իսկ էներգետիկ արժեքը 309 կկալ է: Քաշը 150 գրամ է, փաթեթավորված է գազային մոդիֆիկացված միջավայրում: Պիտանիության ժամկետը 180 օր է, փաթեթը բացելուց հետո անհրաժեշտ է այն պահել սառնարանում 7 օրից ոչ ավելի:
Հուսով ենք, որ այս ապխտած սուլուգունի պանիրները ևս ձեր սննդակարգում կգտնեն իրենց ուրույն տեղը, դուք էլ կսպասեք մեր համե՜ղ ու յուրօրինակ նոր արտադրատեսակներին:
Խանութներում և սուպերմարկետներում փնտրե՛ք «Բոնիլատի» արտադրանքը, մենք խոստանում ենք տեսականին շարունակ համալրել նոր, տարբերվող ու շա՜տ համեղ արտադրանքով: