Title Image

Two Columns

Experienced and Friendly

«Բոնիլատ» ընկերությունը հերթական նորույթներն է ներկայացնում: Տարբեր առևտրային կետերից այսուհետ կարող եք ձեռք բերել Ապխտած սուլուգունի Որսորդական և Ձողիկ տեսակի պանիրները: Դրանք, ինչպես միշտ, թարմ են, համեղ և պատրաստված են բացառապես բարձր որակի հումքից:

Պանիրը պետք է ոչ միայն համեղ ու բնական լինի, այլև՝ գեղեցիկ: Այս կարծիքին են «Բոնիլատ» ընկերության փորձառու աշխատակիցները, որոնք ջանք չեն խնայում սպառողին ներկայացնելու բարձրորակ հումքից պատրաստված և յուրօրինակ տեսք ունեցող արտադրանք:

«Բոնիլատ» ընկերությունը հերթական նորույթներն է ներկայացնում: Տարբեր առևտրային կետերից այսուհետ կարող եք ձեռք բերել սուլուգունի Որսորդական, Թել և Ձողիկ տեսակի պանիրները: Դրանք, ինչպես միշտ, թարմ են, համեղ և պատրաստված են բացառապես բարձր որակի հումքից:

2011 թ․ «Բոնիլատ» ընկերությունը պանրագործության ոլորտում հանդես եկավ նորամուծությամբ` ներկայացնելով նոր արտադրատեսակ։ «Խուրջի», «խինկալի» կամ «լցոնած» անուններով շուկային հայտնի պանրի տեսակն առաջին անգամ արտադրվել է հենց «Բոնիլատի» կողմից՝ կարճ ժամանակում գրավելով ողջ հայաստանյան շուկան և ոչ միայն։

Կեֆիրը նպաստում է աղիների դիսբիոզի (դիսբակտերիոզի) կանխարգելմանը և բուժմանը, բարձրացնում է դիմադրողականությունը, ինչպես նաև կանխում է ստամոքսի բորբոքային հիվանդությունների առաջացումը և թերվիտամինոզը: Կեֆիրն օգնում է նաև կարգավորել խանգարված նյութափոխանակությունը, ամրապնդում է իմունային համակարգը:

0,5% յուղայնությամբ կեֆիրն արդեն վաճառվում է ոչ միայն 0,45 լիտր, այլև 0,9 լիտր տարողությամբ շշերով: Այս բարձրորակ մթերքի բաղադրության մեջ մտնում են կովի նորմալացված, պաստերացված կաթ և կեֆիրային սնկիկների մերան: Պիտանիության ժամկետը 15 օր է:

Կաթի օգտակարությունը հայտնի է դեռևս անհիշելի ժամանակներից: Ավելի քան 10 հազար տարի կաթը ներառված է մարդու սննդակարգում: Եգիպտոսի բժիշկները 3 հազարամյակ առաջ կաթն օգտագործել են սրտի, երիկամների և ստամոքսի հիվանդությունների բուժման նպատակով և տարբեր բնույթի թունավորումների դեպքում: 20-րդ դարի սկզբում

Հավկիթները շաքարով, աղով և վանիլինով հարել: Ավելացնել կաթնաշոռ և պատառաքաղով լավ տրորել: Այնուհետև կարելի է օգտագործել նաև հարիչ՝ ստանալով միասեռ զանգված: Ալյուրը խառնել փխրեցուցչին: Կաթնաշոռա-հավկիթային զանգվածը երկու մասի բաժանել, դրանցից մեկին ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը, պատառաքաղով տրորել (պետք է թանձր զանգված