Խորհուրդներ

Խորհուրդներ

Դեռ մ.թ.ա. 400 թ.-ին հայտնի հույն բժիշկ Հիպոկրատը իր աշխատություններում նշել է կաթի օգտակարության մասին:

Այուրվեդու «Առողջության մասին» տրակտատում ասվում է, որ ամեն օր մեկ բաժակ կաթի օգտագործումը արդյունավետ բուժում է գերհոգնածությունը, լարվածությունը, անքնությունը և ցրվածությունը:

Շնորհիվ կաթի բաղադրության մեջ պարունակվող A և D վիտամինների, կաթը կարող է մեղմել նույնիսկ խիստ չոր և կոպիտ մաշկը: Երկու բաժակ տաք կաթ և կես բաժակ մեղր լցնում ենք տաք ջրի մեջ և ընդունում 15 րոպե լոգանք:

Այլ հետաքրքիր մոտեցում է այն, որ կարող ենք բամբակը թրջել անյուղ կաթի մեջ, թույլ քամել և դնել կոպերին: Սա շատ ավելի արդյունավետ է քան ավանդական վարունգ շերտերը: Կաթի ճարպը խոնավեցնում է աչքերի նուրբ մաշկը և նվազեցնում ուռվածությունը:

19-րդ դարի դիետոլոգ Ինոզեմցեվը, Զախարինը և Կերելը, կողմնակից էին կաթնամթերքի միջոցով քաշի և ախորժակի նվազեցման: Նրանց կարծիքով օրվա կտրվածքով մարդու ընդունած կալորիաների 1/3-ը պիտի կազմի կաթնամթերքը:

Բժիշկների հավաստմամբ հասուն մարդը օրեկան կարող է օգտագործել 1կգ, իսկ երեխան 0.5կգ կաթնամթերք:

Ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս՝

• կաթը գործածել նաև անգինայի դեպքում՝ մեկ բաժակ տաք կաթի մեջ խառնելով մեղր և կարագ:

• գլխացավի դեպքում խմել տաք անյուղ կաթ, քանի որ նրա մեջ պարունակվող բաղադրիչները թուլացնում են սպազմը:

• կոկորդի ցավի դեպքում պատրաստեք կաթնաշոռի թրջոց:

• մածունի ստաբիլ օգտագործումը զգալի լավացնում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը:


Ուշագրավ է կեֆիրի դիետան, որը մշտապես հանդիսացել է լավագույններից մեկը: Առաջարկում ենք մի քանի տարբերակ, որից կարող եք ընտրել ձեզ ամենահարմարը՝

1. մոնոդիետա: Oրվա ընթացքում սնվում եք միայն կեֆիրով: 1-1.5լ. կեֆիրը խմում եք հավասարաչափ բաշխելով մի քանի անգամվա:

2. կեֆիր-մրգային դիետա: 1-1.5լ. կեֆիրի հետ կարող եք գործածել նաև 1կգ. միրգ (բացի բանանից, խաղողից և ավոկադոյից), տևողությունը 5-6օր:

3. մեկօրյա բեռնաթափման օր: Oրվա ընթացքւմ օգտագործել միայն կեֆիր, հաջորդ օրը սնվել ինչպես միշտ, և այդպես շարունակ:

4. Աղիների մաքրում: Շուրջ մեկ ամիս, ամեն երեկո, քնելուց առաջ, և ամեն առավոտ դատարկ ստամոքսով, խմել բեկ բաժակ կեֆիր: