Առողջ օրգանիզմ

Կաթնամթերք - առողջ օրգանիզմ

Կաթնամթերքը, ինչպես և հացը, մարդկությունը սկսել է օգտագործել ավելի քան 5000 տարի առաջ: Կաթնամթերքի պարբերաբար օգտագործումը պարգևում է ամուր ոսկորներ, առողջ ատամներ, ուժեղ իմունային համակարգ, փայլուն մազեր, առողջ մաշկ, ամուր մկաններ, և վիտամին D, որը խիստ անհրաժեշտ է հատկապես փոքրիկներին, քանի որ պատասխանատու՝ օրգանիզմի աճի համար:
Ցածր յուղայնությամբ յոգուրտը, պանիրը և կաթը օգտագործելը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, կարգավորում ճնշման տատանումները, և վերջապես ամրապնդում իմունային համակրգը:

Կաթ

Կաթը մարդու սննդակարգում օգտագործվում է արդեն 6000 տարի: Հին փիլիսոփաները, չիմանալով կաթի բաղադրությունն ու հատկությունները, սակայն հետևելով նրա ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա` անվանում էին այն սպիտակ արյուն կամ կենսական հյութ: Կաթը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր սննդարար տարրերը:

Կաթնաշոռ

Կաթնաշոռն արժեքավոր սնունդ է, որը տարբերվում է սպիտակուցների, կալցիումի, ֆոսֆորի, բարձր պարունակությամբ, որոնք կրճատում են ճարպի կուտակումը լյարդում, ունեն հակասկլերոթիկ ազդեցություն: Կաթնաշոռը կաթնամթերքի հնագույն տեսակներից է: Այն օգտակար է բոլորին, ներառվում է մարդու սննդակարգում` կյանքի առաջին տարիներից մինչև խոր ծերություն:

Թթվասեր

Թթվասերը բարձր կալորիականությամբ սննդամթերք է` բոլոր տարիքային խմբերի համար: Բարերար ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի գործունեության վրա, դյուրամարս է և սննդարար: Դա է պատճառը, որ թթվասերը խորհուրդ է տրվում վատ ախորժակի դեպքում` մարսողության բարելավման համար: Հարուստ է A, E, B վիտամիններով:

Մածուն

Մածունը ավանդական կաթնմաթերք է, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ: Օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը: Հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով: Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը: Մածունը հանդիսանում է հայ ընտանիքի սննդակարգի անբաժանելի մասը:

Կեֆիր

Կեֆիրը կենդանի կաթնաթթվային արտադրանք է, որն ստացվում է կաթի և կեֆիրի մերանի համադրությամբ: Կեֆիրն աչքի է ընկնում աղեստամոքսային տրակտի գործունեության վրա իր բարերար ազդեցությամբ: Կեֆիրը բարձրացնում է իմունիտետը, նպաստում է ինքնազգացողության բարձրացմանը, հանգստացնող ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, խորհուրդ է տրվում քրոնիկ հոգնածություն ունեցող մարդկանց: Կեֆիրն առանձնանում է նաև սպիտակուցների և կալցիումի պարունակությամբ: Կալցիումը կեֆիրում գտնվում է հեշտ յուրացվելի վիճակում, իսկ կաթնաթթվային բակտերիաներն էլ ավելի են հեշտացնում նրա ներծծումը օրգանիզմ: Կեֆիրը վիտամին B-ի աղբյուր է, որն անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար:

Յոգուրտ

Յոգուրտը պարունակում է կալիում, ֆոսֆոր, յոդ, ցինկ և վիտամիններ B B5 B12: Յոգուրտում պարունակվող մանրէները և պրոբիոտիկները չեզոքացնում են մարսողական համակրգի վնասակար մանրէները՝ նպաստելով աղեստամոքսային համակարգի գործունեության և իմունիտետի բարձրացմանը: Սպիտակուցները բարերար ազդեցություն ունեն մկանների վրա, կալցիումը օգտակար է ատամներին, կաթնաթթվային մանրէները լնդերին, իսկ կալիումը օգնում է հեռացնել ավելորդ նատրիումը, ինչն էլ ապահովագրում է տարբեր հիվանդություններից: