Համագործակցություն

Պիլոտային ծրագիր

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի դպրոցների «Դպրոցական կաթ»

Ներածություն

Դպրոցական սննդի ծրագրի արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից, որոնք ընդգրկում են դպրոցական սննդի մոդելի և նպատակային խմբերի ընտրությունը, ինչպես նաև համապատասխան ծախսերը:
Դպրոցական սննդի ծրագիրը կարող է ոչ միայն բարելավել աշակերտների առողջությունը և հաճախելիությունը, այլև ուղղակի ազդեցություն ունենալ ուսումնական գործընթացի վրա, ընդ որում դպրոցական սննդի կազմակերպման ձևից կախված, ռեալ արդյունավետությունը կարող է լինել տարբեր:
Հանրակրթական հաստատություններում սննդի կազմակերպման ձևերից է «Դպրոցական կաթ» ծրագիրը, որը աշխարհի շատ երկրներում հաստատված է կառավարության մակարդակով:
ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Հնդկաստանում և այլ երկրներում դպրոցական սննդի օրապարենում կաթը ընդգրկված է որպես պարտադիր սննդամթերք:
Տարբեր երկրներում դպրոցական սննդի ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է ինչպես պետական բյուջեյի, այնպես էլ տարբեր միջազգային և բարեգործական կազմակերպությունների, մասնավոր ընկերությունների և երեխաների ծնողների կողմից:
Սույն ծրագրով նախանշվում է Արագածոտնի մարզում դպրոցական սննդի կազմակերպման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները:

Ծրագրի նպատակն է ՝

- Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների տարրական (1-4) դասարանների աշակերտների առողջության պահպանումը և ամրապնդումը,
- հիվանդությունների կանխարգելումը,
- հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտների մոտ կաթ և կաթնամթերք օգտագործելու կուլտուրա ձևավորելը,
- Հայաստանի կաթնային արդյունաբերությունում փոքր և միջին բիզնեսի զարգացումը՝ կաթ արտադրողից մինչև սպառողը:

Ծրագրի խնդիրը

Ծրագրի հիմնական խնդիրն է՝ դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջության ամրապնդումը և առողջ սննդի նկատմամբ դպրոցականների մոտ գիտակից վերաբերմունքի ձևավորումը:
«Դպրոցական կաթ» ծրագրի շրջանակներում առաջարկվում է կաթը ընդգրկել դպրոցական սննդի օրապարենում՝ որպես պարտադիր սննդամթերք:
Սննդային արժեքի տեսանկյունից կաթը համարվում է բնության կողմից ստեղծված ամենակատարյալ սննդամթերքը: Կաթը բավարարում է աճող օրգանիզմի սպիտակուցների, կալցիումի և այլ անհրաժեշտ նյութերի պահանջարկը: Խմելով օրական ընդամենը 150-200 մլ. կաթ, դպրոցականները ստանում են օրգանիզմի օրական կալցիումի և В2 վիտամինի պահանջի չափաբաժնի 40 %-ը, А վիտամինի՝ 24%-ը և ճարպերի ու սպիտակուցների՝ մինչև 16%-ը: Կաթն ապահովում է երեխայի օրգանիզմի զարգացմանն անհրաժեշտ բոլոր տեսակի ամինաթթուներով:

Ծրագրի շահառուները

«Դպրոցական կաթ» ծրագրի շահառուներն են՝ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի № 1 и № 2 և Թաթուլ գյուղի դպրոցների տարրական ( 1-4) դասարանների աշակերտները:
Նշված աշակերտների ընդհանուր քանակը կազմում է 342, այդ թվում՝ Թալին քաղաքի № 1 դպրոց – 192, Թալին քաղաքի № 2 դպրոց – 100 և Թաթուլ գյուղի դպրոց – 50 աշակերտ:

Ծրագրի ապահովման մեխանիզմը

«Դպրոցական կաթ» ծրագրի հիմնական մեխանիզմը նշված դպրոցների տարրական դասարանների աշակերտներին ամենօրյա ապահովումն է կաթով և բուլկիներով:
Տարրական դասարանի յուրաքանչյուր աշակերտ առավոտյան մինչև ժամը 11-ը կստանա 150 մլ. կաթ՝ 2,5 % յուղայնությամբ (կակաոյով և շաքարով) մեկանգամյա օգտագործման բաժակներով և 2 հատ բուլկի, ընդհանուր քաշով 150 գրամ՝ պոլիէթիլենային փաթեթվածքով:

Ծրագրի մասնակիցները

Պետական կառավարման մարմինը

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը կից միջգերատեսչական հանձնաժողովը`
- հաստատում է «Դպրոցական կաթ» պիլոտային ծրագիրը,
- կոորդինացնում է ծրագրի իրականացումը մարզերում:

Ավելին