Մեր մասին

Բարի գալուստ «Բոնիլատ» ընկերության պաշտոնական կայքէջ

Շնորհակալ ենք այս կարճ ժամանակահատվածում մեր հավատարիմ հաճախորդը դառնալու համար: Հուսով ենք` այստեղ կգտնեք Ձեզ համար օգտակար տեղեկություններ կաթնամթերքի օգտակարության վերաբերյալ:

Մեր նպատակն է սպառողի համար ապահովել կաթնամթերքին վերաբերող ցանկացած ինֆորմացիայի թափանցիկության ու տեղեկատվության մատչելիություն: Կարող եք դիմել ցանկացած հարցով, առաջարկով և նկատողությամբ:

Բոնիլատ ընկերությունը հիմնադրվել է 2005թ.-ին, Թալին քաղաքի նախկին պանրագործարանի բազայի վրա, որը հանդիսացել է ԽՍՀՄ-ի միակ «ռոկֆոր» պանրատեսակի արտադրողը:

Անցած տարիների ընթացքում ընկերությանը հաջողվել է համալրել գործարանը գերժամանակակից սարքավորումներով, որը թույլ է տալիս մշտապես ապահովել բարձր որակ և ամենօրյա լարորատոր խիստ հսկողություն՝ համապատասխան կաթնամթերքի որակի և անվտանգության ցուցանիշներին: Սակայն առավել հատկանշական է այն փաստը, որ ընկերությունը ստեղծման առաջին իսկ օրից որդեգրել է քաղաքականություն օգտագործել միայն բարձր որակի անարատ կաթ: Ինչի պատճառով էլ մեր արտադրանքի ծավալները մնում են սահմանափակ քանակի, և տրվում են առայժմ միայն Երևան քաղաքի խոշոր առևտրային ցանցերին:

Հարկ է նշել, որ ներկայումս կազմակերպությունում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ սննդի անվտանգության կառավարման համակարգը համապատասխանեցնելու միջազգային ISO 22000 ստանդարտին:

Կայքի մյուս բաժիններում կարող եք գտնել ինֆորմացիա կաթնամթերքի օգտակարության, վերջինիս բժշկական և էսթետիկ նպատակներով օգտագօործման մասին տեղեկատվություն: Ինչպես նաև ինֆորմացիա մեր գործընկերների, պետական համագործակցության ծրագրերի և ձեռքբերումների մասին: